Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է երկրում հասարակական կարգի պահպանումը

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է երկրում հասարակական կարգի պահպանումը

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կարևորել է երկրում հասարակական կարգի պահպանումը: Այդ մասին վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպմանը:

Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ոստիկանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ վերջին օրերին զանգվածային հավաքների, ցույցերի ու երթերի ընթացքում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի, հասարակական անվտանգությունը պահպանելու, կատարած աշխատանքի և հանդուրժողականության համար:

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է հանրապետությունում հասարակական կարգի պահպանման, հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի ու անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքը:

Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է, որ հանրապետությունում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է և ընդգծել, որ ոստիկանությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրների լուծումը:

Երևանում և Հայաստանի մարզերում 11 օր անընդմեջ տևած բողոքի ցույցերն ու քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ավարտվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականով վարչապետի պաշտոնից:Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Կարապետյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---