Կարապետյանը՝ Փաշինյանի հետ բանակցությունների մասին. Օրակարգը բաց է

Կարապետյանը՝ Փաշինյանի հետ բանակցությունների մասին. Օրակարգը բաց է

PanARMENIAN.Net - Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 25-ին կայանալիք հանդիպման օրակարգը բաց է լինելու, ասել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում։

«Ինչպես ենթադրում են բանակցությունները՝ յուրաքանչյուր կողմ կարող է իր առաջարկություններով հանդես գալ»,- ասել է Կարեն Կարապետյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Մեր երկիրն ամեն ինչ արեց բռնությունից խուսափելու և ազգային համերաշխության մթնոլորտ ստեղծելու, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար, - ասել է նա, հավելելով, որ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում փորձելու են ստեղծված իրավիճակի լուծումներ գտնել:

Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր հունվարի 25-ի առավոտյան 11-ին Կարապետյանի հետ բանակցությունների մասին։ Նա նշել էր, որ պահանջները շարունակում են մնալ նույնը՝ ժողովրդի վարչապետի թեկնածուի նշանակում ու դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ տանող մի շարք քայլեր։

Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարական էր տվել ՀՀ վարչապետի պաշտոնից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---