Ոստիկանությունը հիշեցնում է՝ կառույցն ապաքաղաքական է և չի հարում որևէ շարժման

Ոստիկանությունը հիշեցնում է՝ կառույցն ապաքաղաքական է և չի հարում որևէ շարժման

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ հիշեցրել է, որ կառույցն ապաքաղաքական է և չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների:

«Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է, պետականության, երկրի կայունության ու ներքին անվտանգության երաշխավորը և գործում է օրենքներով ու օրենքի շրջանակում։ Ոստիկանությունը և ոստիկանության պետը չեն մտնում քաղաքական գործընթացների մեջ և չեն կարող սատարել որևէ կողմի»

Ոստիկանությունը կոչ է արել առաջնորդվել բացառապես իրավական ու տրամաբանական այս իրողություններով և «մտացածին ինչ-որ բանակցությունների ու պայմանավորվածությունների մասին լուրերով չապակողմնորոշել ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---