ՀՅԴ ևս մեկ պատգամավոր է միացել Փաշինյանին

ՀՅԴ ևս մեկ պատգամավոր է միացել Փաշինյանին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ևս մեկ պատգամավոր է հայտարարել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը միանալու մասին։ Անդրանիկ Կարապետյանն այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Իմ ընտրողներին տրված խոստմանը համաձայն. ես միանում եմ իմ ժողովրդին: Սա իմ որոշումն է: Հորդորում եմ ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չտրվել սադրանքներին: Թող հաղթի ժողովրդի կամքը», - ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ շարժմանը միանալու մասին էր հայտարարել դաշնակցական ևս մեկ պատգամավոր՝ Սուրեն Մանուկյանը։

Ապրիլի 25-ին առավոտյան ժամը 11-ից Երևանի փողոցներում մեկնարկել են զանգվածային բողոքի ակցիաները՝ ընդդեմ գործող իշխանությունների: Ապրիլի 24-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովրդական շարժումը պահանջում է իշխող ՀՀԿ-ի հեռացումը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը չի կայանա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ օրենքը բացառում է Փաշինյանի` վարչապետի պաշտոնակատար դառնալը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---