Ավագանու ԵԼՔ խմբակցությունը պահանջում է Տարոն Մարգարյանի հրաժարականը

Ավագանու ԵԼՔ խմբակցությունը պահանջում է Տարոն Մարգարյանի հրաժարականը

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարություն է տարածել, որտեղ պահանջում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

«Երևան քաղաքը Հայաստանում տեղի ունեցող իշխանափոխության լոկոմոտիվն է, ինչը նշանակում է, որ օր առաջ Երևան քաղաքի իշխանությունը ևս պետք է փոխվի։ Հիմք ընդունելով վերոգրյալը Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հրաժարականից հետո օրենքով սահմանված կարգով ավագանին կնշանակի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը և ավագանու խմբակցությունը կառաջադրի քաղաքապետի նոր թեկնածուին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---