Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել.Կյանքին վտանգ չի սպառնում

Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել.Կյանքին վտանգ չի սպառնում

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին` ժամը 17:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից թեթև վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998 թվականին ծնված Մարտուն Նվերի Խերունցը: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ավելի վաղ, ՀՀ ՊՆ-ն հայտնում էր առաջնագծում իրադրության լարվածության և հակառակորդի կողմից ռազմատեխնիկայի կուտակման մասին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---