«Գրանդ Հոլդինգի» սեփականատերերը միացել են ընդդիմությանը

«Գրանդ Հոլդինգի» սեփականատերերը միացել են ընդդիմությանը

PanARMENIAN.Net - «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատերերը՝ Վարդանյան ընտանիքը, միացել են ընդդիմությանը, հայտարարել է Հանրապետության հրապարակում ընթացող ցույցի հարթակից ակտիվիստ Արմեն Գրիգորյանը։

Ցույցի մասնակիցները դիմավորեցին տեղեկությունները ծափողջույններով։

Վարդանյանների ընտանիքը երկրի խոշորագույն հարկատուներից, արտահանողներից ու գործատուներից մեկն է։ Նրանք «Գրանդ Տոբակո», «Գրանդ Քենդի», «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ», «Գրանդ Մաստեր», «Գրանդ Դիլինգ», «Գրանդ Ավտո» ընկերությունների սեփականատերերը կամ համասեփականատերերն են։ Միայն նշված ընկերությունները 2017 թվականին վճարել են ավելի քան 56 մլրդ դրամ հարկեր։ Համեմատության համար՝ նոմինալթիվ 1 հարկատու «Գազպրոմ-Արմենիան» վճարել է 39,7 մլրդ դրամ հարկեր։

Ավելի վաղ ընդդիմությանն էր միացել նաև խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը և իր ղեկավարած նույնանուն խորհրդարանական դաշինքը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---