Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեի հերթական նիստը կայանալու է հունիսի վերջում 2 ապրիլի 2008 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ենթակոմիտեի հերթական նիստը կայանալու է հունիսի վերջում Ստրասբուրգում, կառույցի ամառային նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին հայտնել է ԵԽԽՎ քաղաքական հարցերով կոմիտեի քարտուղար Ագնեշկա Նաչիլոն: «Նիստին քննարկվելու է իրադրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, բանակցությունների գործընթացը, տարածաշրջան ենթակոմիտեի ղեկավարների այցելության վերջին արդյունքները»,- ասել է նա, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:Ի սկզբանե նիստը, Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացնող պատգամավորների մասնակցությամբ, ծրագրվում էր անցկացնել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում` ապրիլի 18-ին, սակայն այդ նիստը տեղափոխվել է նախագահական ընտրությունների պատճառով, որոնք անցան Հայաստանում: Ամսաթվի փոփոխման մասին որոշումը կայացվել է փետրվարի 8-9 ենթակոմիտեի ղեկավարների այցելության ժամանակ տարածաշրջան: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |