Ապրիլի լույս 26-ի գիշերը ՃՈ-ն առանց համարանիշերի 18 մեքենա է հայտնաբերել

Ապրիլի լույս 26-ի գիշերը ՃՈ-ն առանց համարանիշերի 18 մեքենա է հայտնաբերել

PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 26-ի գիշերը ՃՈ-ն Երևանում առանց համարանիշերի 18 մեքենա է հայտնաբերել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Անցած գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթևեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»,- ասվում է գրառման մեջ:

Նա նշել է, որ միջոցառումները շարունակվում են: Ահարոնյանը վարորդներին կոչ է անում պահպանել երթևեկության կանոնները։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---