Հարավային և Հյուսիսային Կորեաների նախագահները կհանդիպեն սահմանագծին

Հարավային և Հյուսիսային Կորեաների նախագահները կհանդիպեն սահմանագծին

PanARMENIAN.Net - Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն ու Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինն ապրիլի 29-ին կհանդիպեն երկու երկրների սահմանագծին: Այդ մասին հայտնել է հարավկորեական նախագահի աշխատակամը:

Մուն Չժեն Ինը կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ տեղական ժամանակով առավոտյան 10:30-ին՝ պատվո պահակախմբի ուղեկցությամբ նրանք կշարժվեն դեպի սահմանամերձ Փհանմունջոմ գյուղը, որտեղ մեկ ժամ անց կմեկնարկեն բանակցությունները:

Այդպիսով, հատելով սահմանազատման գիծն ապառազմականացված գոտում, որը բաժանում է երկու պետությունները, Կիմը կդառնա Հյուսիսային Կորեայի Ժողովրդավարական Հանրապետության առաջին ղեկավարը, որը վերջին 65 տարում ոտք կդնի Հարավային Կորեա, գրում է Deutsche Welle-ն:

Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն հրադադարի մասին համաձայնագիրը, որը փաստացի գործում է 1950-53թթ. Կորեական պատերազմի ավարտից ի վեր, սակայն պետք է փոխարինվի նոր մեխանիզմով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---