ՌԲԿ. Փաշինյանը կշարունակի բողոքի ակցիաները մինչև չընտրվի վարչապետ

ՌԲԿ. Փաշինյանը կշարունակի բողոքի ակցիաները մինչև չընտրվի վարչապետ

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումը կշարունակի բողոքի զանգվածային ակցիաները մինչև Փաշինյանը ժամանակավոր կառավարության վարչապետ ընտրվի: Այդ մասին նա ապրիլի 25-ին ասել է ՌԲԿ-ին տված հարցազրույցում:

Փաշինյանը չի հրաժարվի ցույցեր հավաքելուց, եթե Հանրապետական կուսակցությունը, որը մեծամասնություն ունի խորհրդարանում, թույլ չտա նրան վարչապետ դառնալ: Պատասխանելով այն հարցին, թե իրենից բացի մեկ այլ թեկնածու տեսնում է այդ պաշտոնում՝ Փաշինյանն ասել է. «Այդ հարցն այսօր արդեն լուծվել է հրապարակում»:

Ապրիլի 25-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել հերթական հանրահավաքը, որն ըստ, կազմակերպիչների, ամենամարդաշատն էր: Նրա մասնակիցները հավանություն են տվել ընդդիմադիր գործչի բոլոր պահանջներին:

Ապրիլի 25-ին ԵԼՔ դաշինքը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին: Հայտնի դարձավ նաև, որ դեռևս իշխող ՀՀԿ-ն պատրաստ է առանց նախապայմանների քննարկել ընդդիմության օրակարգը:ՀՀ ԱԺ-ն վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին: Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---