ԶԼՄ․ Սարգսյանն առաջարկել է Կարապետյանի թեկնածությունը ՀՀԿ նախագահի պաշտոնում

ԶԼՄ․ Սարգսյանն առաջարկել է Կարապետյանի թեկնածությունը ՀՀԿ նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - ՀՀ 3-րդ նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն առաջարկել է կուսակիցներին դիտարկել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնում։

Այս մասին է հայտնում «Ինտերֆաքսը»՝ ՀՀԿ-ում իր աղբյուրներին հղում անելով։

Ապրիլի 25-ին տեղի էր ունեցել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող վարաչպետ Սարգսյանի և Կարապետյանի հետ:

Ըստ ՀՀԿ հաղորդագրության, Սարգսյանը ՀՀԿ խմբակցության անդամներին ավելի մանրամասն ներկայացրել է իր հրաժարականի պատճառները և խոսել Ազգային ժողովում աշխատելու տարբեր ձևաչափերի մասին` հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, ինչը ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն Հանրապետականի միասնության շնորհիվ։

Խմբակցության անդամները վարչապետի պաշտոնակատար Կարապետյանի հետ քննարկել են ներկա քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---