Շարմազանով. ՀՀԿ-ն բանակցելու մանդատը տվել է Կարեն Կարապետյանին

Շարմազանով. ՀՀԿ-ն բանակցելու մանդատը տվել է Կարեն Կարապետյանին

PanARMENIAN.Net - Ընդդիմության հետ բանակցությունների համար ՀՀԿ-ի լիազորված անձը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն է: Այս մասին «Ազատության» ուղիղ եթերում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ նա ունի թիմի լիարժեք աջակցությունը:

Ըստ ՀՀԿ խոսնակի, կուսակցությունն ինչպիսի որոշում էլ կայացնի, հիմքում կլինի ՀՀ-ի ներքին անվտանգությունը և կայունությունը:

«Բանակցություններ կարող են մեկնարկել ցանկացած պահի: Երկու ընդդիմադիր գործչի միջև տետ-ա-տետ բանակցություններ են եղել [Փաշինյան-Ծառուկյան]: Եթե դա հնարավոր է, ինչու հնարավոր չեն տետ-ա-տետ բանակցություններ իշխանության ու ընդդիմության միջև», - ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ այս պահին ՀՀԿ-ում քննարկումները շարունակվում են:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---