Փաշինյանը Կարապետյանին կանչում է ԶԼՄ-ների ներկայությամբ հանդիպման

Փաշինյանը Կարապետյանին կանչում է ԶԼՄ-ների ներկայությամբ հանդիպման

PanARMENIAN.Net - Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին ապրիլի 27-ին ժամը 12։00-ին բանակցությունների «Մարիոթ» հյուրանոցում։

«Մենք ՀՀԿ-ի՝ Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ի կողմից խոսելու ՀՀԿ-ականների որոշումն ընդունում ենք ի գիտություն և, ինչպես և նախկինում, պատրաստակամություն հայտնում շարունակելու գործընթացը մեր օրակարգի շրջանակում, - ասել է նա, - Բայց մենք ունենք մեկ կոնկրետ պայման՝ ինչպես և Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը պետք է տեղի ունենա ԶԼՄ-ների ներկայությամբ, որ ընդդիմությունը տեղյակ լինի, թե ինչ է քննարկվում»:

Նա նաև շեշտել է, որ ընդդիմությունը կուլիսային պայմանավորվածության գնալ չի պատրաստվում։ «Որևէ գործարք չի կարող լինել ժողովրդի թիկունքում։ Ես կամ վարաչպետ կընտրվեմ ժողովրդի միոջոցով կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարաչապետ չի ընտրվի։ Մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական խմբակցությունները կճանաչեն ժողովրդի հաղթանակը առանց նախապայմանների», - ասում է Փաշինյանը։

Ապրիլի 25-ին նախատեսված Փաշինյանի ու Կարապետյանի բանակցությունները տապալվել էին, ըստ Կարապետյանի, այն բանից հետո, երբ պատգամավորը փորձել էր առաջ տանել սեփական օրակարգն ու թելադրել, ինչ կազմով ներկայանալ։ Փաշինյանն, իր հերթին, նշել էր, որ պահանջել էր նաև ԱԺ խոսնակի ու ՀՀԿ խմբակցության ղեկավարի ներկայությունը, քանի որ բազմաթիվ ՀՀԿ-ականներ ասել էին, որ Կարապետյանն իրենց անունից խոսելու իրավասություն չունի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---