Պատմական իրադարձություն. Կիմ Չեն Ինը 65 տարում առաջին անգամ ժամանել է Հարավային Կորեա

Պատմական իրադարձություն. Կիմ Չեն Ինը 65 տարում առաջին անգամ ժամանել է Հարավային Կորեա

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ապրիլի 27-ին հատել է Հարավային Կորեայի սահմանը: Սա հյուսիսկորեացի առաջին ղեկավարի այցն է Հարավային Կորեա 1953-ի պատերազմից հետո: Սահմանամերձ Փհանմունջոմ գյուղում նա հանդիպել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժան Ինի հետ:

Քաղաքական գործիչները միմյանց ձեռք են սեղմել: «Ուրախ եմ ողջունել ձեզ», -ասել է Հարավային Կորեայի նախագահը, գրում է Deutsche Welle-ն: Կիմ Չեն Ինն իր հերթին հանդիպումը նոր պատմության և խաղաղության դարաշրջանի մեկնարկ է համարել: Ձեռք ձեռքի բռնած նախագահները հատել են սահմանը դեպի Հյուսիսային Կորեա և կրկին վերադարձել Հարավային Կորեայի տարածք: «Այն պահից, երբ նախագահ Կիմը հատեց սահմանագիծը, Փհանմունջոնը դարձավ խաղաղության խորհրդանիշ, ոչ դե բաժանարար գիծ»,-ասել է Մուն Չժե Ինը:

Սա Կորեաների ղեկավարների արդեն երրորդ հանդիպումն է Կորեայում պատերազմի ավարտից հետո, սակայն, երկու նախորդ գագաթնաժողովները՝ 2000-ին և 2007-ին անցել են Փհենյանում: Ուստի ընթացիկ հանդիպումը համաշխարհային հանրությունը պատմական իրադարձություն է համարում: ԱՄՆ-ն ողջունել է հյուսիսկորեացի առաջնորդի այցը Հարավային Կորեա: Առաջիկա օրերին սպասվում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Կիմ Չեն Ինի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---