ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան. Ողջունում ենք թե ոստիկանությանը, թե խաղաղ ցուցարարներին27 ապրիլի 2018 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա օրերը հայ ժողովրդի համար պատմական հնարավորություն են ստեղծում: Այդ մասին հայտարարության մեջ նշել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Հարրի Քամյանը: «Կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ՝ Հայաստանի Սահմանադրության օրինական շրջանակներում: Ակնկալում ենք սերտ համագործակցել նոր կառավարության հետ՝ մեր երկու երկրների համատեղ շահերի շուրջ: Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ ողջունում ենք հայ ժողովրդին, որն իր ինքնիշխան ապագան կերտում է ժողովրդավարական և խաղաղ միջոցներով, երկխոսության ճանապարհով», հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Միացյալ Նահանգները ողջունում է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարական տալու որոշումը, նշում է Հարրի Քամյանը: «Մենք ողջուոնւմ ենք թե՛ ոստիկանությանը և թե՛ նրանց, ովքեր օգտվում են խաղաղ ցույցերի իրենց իրավունքից: Բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեցին՝ երաշխավորելով, երկու շաբաթների իրադարձությունների հիմնականում խաղաղ և առանց բռնությունների ընթացքը»: Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել բռնությունների ցանկացած դրսևորումներից: Հարրի Քամյանն ընդգծում է, որ ԱՄՆ-ում նկատել են Հայաստանի իշխանությունների որոշումը՝ հետաքննել լրագրողների և ցուցարարների դեմ բռնությունների դեպքերը և ակնկալում են, որ այդ դրվագների շուրջ լիարժեք և թափանցիկ հետաքննություն կանցկացվի: «Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: Հայաստանի այսօրվա նախաձեռնությունը՝ ԵԱՀԿ Մշտական խորհուրդին երկրում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ տեղեկացնելու վերաբերյալ դրական քայլ ենք գնահատում: Հայաստանյան Համագործակցության ծրագիրը ԵԱՀԿ-ին տալիս է երկրին աջակցելու կարևոր հնարավորություն և Միացյալ Նահանգները պատրաստ է ԵԱՀԿ-ի միջոցով հավելյալ աջակցություն տրամադրել», - ասված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի հայտարարության մեջ: Ապրիլի 26-ի վաղ առավոտից Երևանում և մարզերում մեկնարկել էին բողոքի միջոցառումները։ Ավելի ուշ Փաշինյանը հորդորել էր դադարեցնել փողոցներ փակել և փնտրել կարգազանց այն վարորդներին, որոնք փակում են կամ հանում պետհամարանիշները։ Ապրիլի 27-ին Երևանում ցույցեր և հանրահավաք նախատեսված չեն, Փաշինյանը հայտարարել է առաջիկա 2 օրերին գործողությունները մարզեր տեղափոխելու մասին: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |