Երևանում բացվել է տարածաշրջանի ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը

Երևանում բացվել է տարածաշրջանի ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը

PanARMENIAN.Net - FMD K&L Europe ընկերությունը Երևանում բացել է տարածաջրջանում ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը՝ գրեթե կրկնապատկելով ներդրումները:

FMD K&L Europe-ը չին-ամերիկյան անդրազգային ընկերություն է, Հայաստանում գործում է արդեն 3 տարի, որի ընթացքում մոտ 4 միլիոն դոլարի ներդրումներ է իրականացրել։ 2018-ին ընկերությունը նախատեսում է ևս 3 միլիոն դոլարի ներդրումներ կատարել,աշխատատեղերի քանակը՝ 170-ից հասցնել 250-ի, իսկ հետագայում՝ մինչև 500-ի։ Բիոտեխնոլոգիական պարկում ընկերությունը կհամագործակցի միջազգային դեղագործական խոշորագույն ընկերությունների հետ։

«Շատ այլ երկրների համեմատությամբ Հայաստանը կարևոր առավելություններ ունի. նախ, կրթված մասնագետներ, բժշկական բուհեր։ Երկրորդ, Հայաստանում ներդրումներ անելը շահավետ է նաև ծախսերի տեսակետից, ինչը բարձրացնում է մրցունակությունը։ Եվ վերջապես, Հայաստանի աշխարհագրական դիրքի շնորհիվ կապահովվի մուտքը դեպի ԱՊՀ մյուս երկրներ»,- նշել է FMD K&L գլոբալ ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահ Դան Ջանգը։

«Երբ առաջին անգամ Հայաստան եկա, ուսումնասիրեցի միաջավայրն ու բացահայտեցի, որ երկիրը բարձրակարգ բժիշկներ ու կենսաբաններ ունի։ Հայաստանը մեր կազմակերպության համար կարող է դառնալ Եվրոպա մուտք գործելու կատարյալ հարթակ»,- նշել է FMD K&L Europe ընկերության գործադիր տնօրեն Կիրիտ Վելանին։

«Այս օրերին Հայաստանում է նաև FMD K&L կորպորացիայի համաշխարհային ցանցի ղեկավար անձնակազմը։ Նրանք Հայաստանում են անցկացրել ընկերության հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը։ Դա մեր երկրի ներդրումային ու գործարար միջավայրի վարկանիշի համար արդեն որոշակի գնահատական է»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, հայտնում էՀայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը։

Տեխնոլոգիական պարկում «Շտիգեն» ընկերության կողմից տեղադրվել է հիբրիդային արևային էլեկտրակայան, որը խնայողությունից, շրջակա միջավայրի պաշտպանությունից բացի, ապահովում է անխափան աշխատանքը նույնիսկ հոսանքի անջատման դեպքում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---