Ծառուկյանն ապրիլի 28-ին հայտարարություն կանի

Ծառուկյանն ապրիլի 28-ին հայտարարություն կանի

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ապրիլի 28-ին հայտարարություն կանի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Պատգամավորը չի մանրամասնում, թե հատկապես ինչի վերաբերյալ է Ծառուկյանը հայտարարություն անելու:

Ավելի վաղ, ապրիլի 25-ին տեղի է ունեցել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ «Քննարկեցինք ստեղծված ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները։ Քննարկումները կշարունակվեն», - գրել էր Փաշինյանը։

Ավելի վաղ, ապրիլի 23-ին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միացել էին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող պայքարին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---