Նախագահը հանդիպել է Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի հետ

Նախագահը հանդիպել է Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ:

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, ավելի վաղ՝ ապրիլի 26-ի երեկոյան, նախագահը հանդիպել էր ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Հանդիպումները կրում են կառուցողական բնույթ: Հանրապետության նախագահը հույս ունի, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի գտնել փոխընդունելի լուծում: Նախագահը ողջունում է Վեհափառ Հայրապետի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ: Նա միաժամանակ քաջալերում է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատների ջանքերը, որոնք ուղղված են ստեղծված իրավիճակում տրամաբանական և ողջամիտ հանգուցալուծման հասնելուն», - ասվում է հաղորդագրությունում։

ՀՀ-ում ընդդիմությունը՝ հասնելով Սերժ Սարգսյանի հրաժարականին, շարունակում է իշխանափոխության փորձը՝ պահանջելով խորհրդարանից ընտրել պատգամավոր Նիկոլ Փաշինյանին վարչապետ։ Վերջինիս ծրագրի համաձայն, երկրում պիտի արտահերթ խորհրդարանական ընտրություններ կայանան։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---