Փաշինյան․ ՀՀԿ-ի կանխատրամադրվածությունն է՝ չխոչընդոտել ժողովրդի վարչապետի թեկնածուի ընտրությանը

Փաշինյան․ ՀՀԿ-ի կանխատրամադրվածությունն է՝ չխոչընդոտել  ժողովրդի վարչապետի թեկնածուի ընտրությանը

PanARMENIAN.Net - Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կանխատրամադրված է չխոչընդոտել մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրություններին։

Այս մասին, «Ազատության» հաղորդմամբ, հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո։

«Եթե կա այդպիսի կանխատրամադրվածություն, առնվազն, կարծում եմ, որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերվեն», - ասել է նա։

Փաշինյանը շեշտել է, որ, իր կարծիքով, արտահերթ մրցակցային խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունն ակնհայտ է։

Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին, ՀՅԴ-ն հայտարարել է, որ կքվեարկի Փաշինյանի թեկնածության օգտին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---