Ընդդիմությունն ապրիլի 30-ին փողոցներ չի փակելու

Ընդդիմությունն ապրիլի 30-ին փողոցներ չի փակելու

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին ընդդիմությունը փողոցներ չի փակելու, քաղաքացիական անհնազանդության այլ ակցիաներ չի իրականացնելու։

Այս մասին է հայտարարել ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի հանրահավաքի ժամանակ։

«Ծայրահեղ անհրաժեշտություն է մի փոքր աշխատել գրասենյակում։ Վաղը առավոտից շատ կարևոր աշխատանք ունեմ ԱԺ-ում՝ պետք է հանդիպեմ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որ օրվա վերջում կարողանամ ձեզ անհրաժեշտ տեղեկատվություն տալ։ Վաղը նորից դադար ենք վերցնում և քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չենք իրականացնում, որ հնարավորություն ունենանք ԱԺ-ում մեր գրասենյակում քաղաքական աշխատանքն ավարտին հասցնենք՝ մեր հաղթանակը դե-յուրե արձանագրելու համար»,- ասել է նա։

Փաշինյանը նաև կոչ է արել դադարեցնել ՀՀԿ-ական պատգամավորների հետ հաղորդագրությունների և նամակների միջոցով կոնտակտի դուրս գալն ու նրանց առաջ պահանջներ դնելը։ «Ես վաղը ձեր անունից հանդիպելու եմ նրանց որպես վարչապետի թեկնածու՝ մեր օրակարգը քննարկելու և իրականություն դարձնելու։ Վաղը մինչև ժ․17։00-ն ոչ մի գործողություն չենք իրականացնում։ Իսկ արդեն այդ ժամին ես կլինեմ Նժդեհի հրապարակում ու կհայտնեմ արդյունքների մասին, ու միասին կորոշենք հետագա անելիքները՝ կախված իրավիճակից», - նշել է պատգամավորը։

Փաշինյանն ընդգծել է, որ մայիսի 1-ին 08։00-ից, բոլոր մարզերից ցուցարարները պիտի հավաքվեն Հանրապետության հրապարակում։ «Իսկ թե ինչպես ու որտեղ կանցկացնենք այդ օրը՝ կախված կլինի այդ առավոտ ՀՀ-ում ստեղծված իրավիճակից»,- ասել է նա՝ խոստանալով ստանձնելով վարչապետի պաշտոնը ծառայել ՀՀ-ին ու հայ ժողովրդին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---