Քոչարյան․ Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես

Քոչարյան․ Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է Հայաստանում ծավալվող ընդդիմության պայքարը ՀՀԿ իշխանության դեմ ու Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու պահանջը։

«Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Տվե՛ք ինձ իշխանություն, հենց հիմա։ Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես։ Դա կոնկրետ մարդիկ, խորհրդարան, պատգամավորական կոպուսն է, նրանք էլ ինքնասիրություն ունեն։ Ստիպել իրենց գնալ սեփական խղճի, հայացքների, քաղաքականության մասին պատկերացումների դեմ, ստիպել, մարդկանց մեծ քանակով շանտաժի դիմել լրիվ այլ ծայրահեղություն է», - ասել է նա ՆՏՎ-ի «Շաբաթվա արդյունքներն Իրադա Զեյնալովայի հետ» հաղորդման ընթացքում։

Մայիսի 1-ին խորհրդարանում տեղի կունենան վարչապետի ընտրությունները։ Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին, ՀՅԴ-ն հայտարարել է, որ կքվեարկի Փաշինյանի թեկնածության օգտին։ ՀՀԿ-ն խոստացել է, որ մեկ թեկնածու լինելու դեպքում չի խանգարելու ընտրության պրոցոսին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---