ՀՀԿ խոսնակ. Վարչապետի թեկնածու չենք առաջադրել՝ խուսափելով լարվածությունից

ՀՀԿ խոսնակ. Վարչապետի թեկնածու չենք առաջադրել՝ խուսափելով լարվածությունից

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը թեկնածու չի առաջադրել ՀՀ վարչապետի պաշտոնի համար երկրում լարվածությունից խուսափելու համար: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Միր» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում:

«Այսօր Հայաստանում ունենք միանգամայն այլ քաղաքական իրավիճակ: Եվ Հայաստանի իշխանությունները, և ՀՀ քաղաքական ուժերը պետք է համարժեք գնահատեն իրավիճակը: Մենք ադեկվատ որոշում ենք կայացրել: Հանրապետական կուսակցությունն անում է այդ քայլը, որպեսզի իրավիճակը Հայաստանում չապակայունանա: Ես ցանկանում եմ մեր ժողովրդին բարգավաճում և անվտանգություն»,-ասել է Շարմազանովը:

Ըստ Շարմազանովի, իրենք չգնացին իրավիճակը սրելու ճանապարհով և ընտրեցին խաղաղ բանակցելու ճանապարհը:

«Մենք ունեինք տարբերակներ, սակայն չգնացինք իրավիճակի ապակայունացման: Մենք չտարանք նրան, որ ժողովուրդը բաժանվի հանրապետականների և հակահանրապետականների»,-ասել է նա:

Մայիսի 1-ին խորհրդարանում տեղի կունենան վարչապետի ընտրությունները։ Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին, ՀՅԴ-ն հայտարարել է, որ կքվեարկի Փաշինյանի թեկնածության օգտին։ ՀՀԿ-ն խոստացել է, որ մեկ թեկնածու լինելու դեպքում չի խանգարելու ընտրության պրոցոսին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---