ՀՀ և Վրաստանի միջև նոր «Բարեկամություն» կամրջի շինարարությունը մեկնարկել է

ՀՀ և Վրաստանի միջև նոր «Բարեկամություն» կամրջի շինարարությունը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Մեկնարկել են Հայաստանի ու Վրաստանի միջև նոր կամուրջի կառուցման աշխատանքները: «Բարեկամություն» կամուրջը կառուցվելու է Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա:

Կամուրջի կառուցման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 6 մլն եվրո արժողությամբ վարկ է տրամադրել: Գումարի 50 տոկոսը կմարի Վրաստանը, 50 տոկոսը՝ Հայաստանը, գրում է «Գրուզիա օնլայնը»:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Կարսելաձեն և ՎԶԵԲ նախագծի ղեկավար Անդրևեյ Մակսիմովիչը համաձայնեցրել են նախագծեի մանրամասները:

«Բարեկամություն» կամրջի կառուցման մասին պայմանագիրը կնքվել է 2018-ի հունվարին Երևանում: Շինարարությունն իրականացնելու է իրանական Ariana Tunnel Dam Co ընկերությունը:

Ավելի վաղ, կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվել էր «Բագրատաշենի կամրջի նախագծում և շինարարություն» միջազգային մրցույթը։ Մրցույթին մասնակցել էր 7 կազմակերպություն, որոնցից 3-ը որակավորվել էին և անցել մրցութային հաջորդ փուլ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---