Սան Պաուլուում այրվող բազմահարկը փլուզվել է (վիդեո)

Սան Պաուլուում այրվող բազմահարկը փլուզվել է

PanARMENIAN.Net - Բրազիլական Սան Պաուլու քաղաքում մայիսի 1-ին փլուզվել է 20-հարկանի բարձրահարկ շենքը: Սկզբից շենքում հրդեհ է սկսվել, հետո կրակը տարածվել է հարկերի մեծ մասով և շենքը փլուզվել է:

Զոհերի մասին պաշտոնական տվյալներ չկան: Ըստ Estadao թերթի, մեկ մարդ է զոհվել, հրշեջներից մեկը վնասվածք է ստացել: Եվս 3-ը անհետ կորած են համարվում: Մյուս պարբերականներն ականատեսների վրա հղումով հայտնում են, որ զոհերի քանակը կարող է և ավելին լինել՝ մարդիկ, ցանկանալով խուսափել կրակից, բարձրացել էին տանիք, սակայն շենքը փլուզվեց, գրում է Meduza-ն:

Հրդեհի մարմանը մասնակցել է 160 հրշեջ: Ըստ նրանց տվյալների, կրակը տարածվել է նաև հարևանությամբ գտնվող շենքերի վրա, սակայն մարդիկ արագ տարհանվել են, հետագա փլուզումների սպառնալիք չկա:

Փլուզված շենքը պատկանում է տեղի ոստիկանությանը, սակայն, վերջին շրջանում չի օգտագործվել, այնտեղ անօթևաններ էին ապրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---