Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ. Կողմ՝ 45, դեմ՝ 56

Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ. Կողմ՝ 45, դեմ՝ 56

PanARMENIAN.Net - ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարն ըստ էության ղեկավարած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ: Մայիսի 1-ին կայացած ԱԺ հատուկ նիստում ԱԺ ՀՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել Փաշինյանին:

Քանի որ ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում Ազգային ժողովում, վարչապետի պաշտոնում ընտրվելու համար Փաշինյանին առնվազն 9 ձայն էր հարկավոր ՀՀԿ-ից, քանի որ ՀՅԴ-ական Աղվան

Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել էին Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն Փաշինյանի հետ հանդիպելուց հետա այդպես էլ պաշտոնապես կողմ քվեարկելու պատրաստակամություն չէր հայտնել։ Մայիսի լույս 1-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կարող է փորձել տապալել վարչապետի ընտրությունները։ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մայիսի 1-ի առավոտյան հայտնել էր, որ ԱԺ Հանրապետական կուսակցությունն ապրիլի 30-ի գիշերը հրավիրել է Գործադիր մարմնի, այնուհետև խմբակցության նիստ, որի ընթացքում որոշվել է` մայիսի 1-ի առավոտյան կլսեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթը, կուղղեն հարցեր թեկնածուին, հետո միայն խմբակցությունը միաձայն որոշում կկայացնի:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---