Փաշինյան․ Վաղվանից շրջափակվում է ամեն ինչ՝ ճանապարհներից մինչև օդանավակայան

Փաշինյան․ Վաղվանից շրջափակվում է ամեն ինչ՝ ճանապարհներից մինչև օդանավակայան

PanARMENIAN.Net - Ընդդիմությունը տոտալ գործադուլ և դասադուլ է հայտարարում ի պատասխան ՀՀԿ կողմից վարչապետի ընտրությունների տապալմանը խորհրդարանում։

Այս մասին է հայտարարել պատգամավոր, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակում հավաքված բազմահազար ցույցին դիմելով։

«8։15-ից շրջափակվում են հանրապետության բոլոր փողոցները, մայրուղիները, երկաթուղիները, մետրոն, օդանավակայանը․․ ամեն ինչ ինչ հնարավոր է շրջափակել», - ասել է նա։

Փաշինյանը նաև դիմել է ոստիկաններին․ «Ցած դրեք մահակներն ու խառնվեք ժողովրդին», - ասել է նա։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ. կողմ՝ 45, դեմ՝ 56 պատգամավոր է քվեարկել։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---