Թանկյանը, Էգոյանը և հայտնի այլ սփյուռքահայեր սատարում են ՀՀ խաղաղ բողոքներին

Թանկյանը, Էգոյանը և հայտնի այլ սփյուռքահայեր սատարում են ՀՀ խաղաղ բողոքներին

PanARMENIAN.Net - System of A Down խմբի մենակատար, երգիչ և երգահան Սերժ Թանկյանը, հայտնի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, նրա կինը՝ դերասանուհի Արսինե Խանջյանը, ԱՄՆ-ում ճանաչված երգիծաբան Վահե Բերբերյանը և կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Հայտարարությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սերժ Թանկայնը:

«Այն, ինչի ականատեսն ենք վերջին երկու շաբաթում, Հայաստանում իրական ժողովրդավարական գործընթացի հաղթանակն է»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ցուցարարները ոչ միայն հասան վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի հրաժարականին, այլ նաև կարողացան «ՀՀ Ազգային ժողովը վերածել հանրային համաժողովի»՝ Հանրապետության հրապարակում մայիսի 1-ի ԱԺ հատուկ նիստի հեռարձակման միջոցով:

«Պարզ էր, որ Նիկոլն այդ օրը վարչապետ չի ընտրվի, սակայն, մենք վստահ ենք, որ հանուն փոփոխությունների այդ շարժումը կշարունակվի, էլ ավելի մեծ թափ կստանա, երբ անցնենք այդքան անհրաժեշտ հանրային ընտրություններին: Հայաստանի երիտասարդներն ու քաղաքացիները միասնաբար վեր բարձրացրեցին խաղաղ բողոքների նշաձողն ամբողջ աշխարհում»,-ասվում է հայտարարության մեջ:

Նրանք կոչ են անում, որ ընտրությունները Հայաստանում կայանան որքան հնարավոր է շուտ:

«Խնդրում ենք, չտրվեք ցասումին ու հիասթափությանը, հավատարիմ մնացեք ձեր դրական դիրքորոշմանը: Հաղթողները չեն կորցնում սառնասրտությունը: Արդարությունը կհաղթանակի: Մենք ձեր հետ ենք»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Թանկյանը գրել էր, որ շուտով Հայաստան է ժամանելու, որպեսզի միանա ՀՀ իշխանությունների դեմ բողոքի ակցիաներին:

«Շատ տխուր եմ, որ ցայսօր չեմ կարողացել անձամբ միանալ ձեզ սարսափելի վիրուսի պատճառով, սակայն ուշադիր հետևում էի ու մեկնաբանում, երբ զգում էի, որ դա կարող է փոխել իրավիճակը։ Խոստանում եմ շուտով լինել այդտեղ։ Անարդարության բազմաթիվ տարիներից հետո մենք հաղթեցինք այս մարտում։ Մեր երկրի ներկան ու ապագան կախված է ձեր խաղաղ ակցիաներից», - նշել է նա։

Մայիսի 2-ին հազարավոր մարդիկ փակել են Հայաստանի տարածքում հարյուրավոր ճանապարհներ, այդ թվում՝ միջպետական մայրուղիներ ու դեպի Զվարթնոց օդանավակայան ճանապարհը։Ակցիաները հետևել են մայիսի 1-ին ՀՀԿ կողմից ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը տապալելուն։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---