Մարոկկոն խզում է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ

Մարոկկոն խզում է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ

PanARMENIAN.Net - Մարոկկոյի իշխանությունները խզում են դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ: Այդ մասին մայիսի 1-ին հայտարարել է Մարոկկոյի ԱԳ նախարար Նասեր Բուրիտան:

Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ, ըստ Ռաբաթի տեղեկությունների, լիբանանյան «Հեզբոլլահ» կուսակցության միջոցով Թեհրանը ռազմական աջակցություն է ցուցաբերում Պոլիսարիոյի ճակատին՝ մասնավորապես զենք մատակարարելով, գրում է Deutsche Welle-ն:

Որոշումը կայացվել է զուտ երկկողմ բնույթի նկատառումներով և որևէ կապ չունի տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունների հետ՝ ավելի ուշ պարզաբանել է Մարոկկոյի ԱԳՆ-ն: Նա շեշտել է, որ խոսքը Մարոկկոյի տարածքային ամբողջականության ու անվտանգության մասին է:

Ըստ Բուրիտայի, Իրանում Մարոկկոյի դեսպանն արդեն հեռացել է այդ երկրից, դեսպանությունը կփակվի առաջիկայում:

Պոլիսարիոյի ճակատը հանդես է գալիս Մարոկկոյից Արևմտյան Սահարայի անկախության օգտին: Դա վիճահարույց տարածք է Հյուսիսային Աֆրիկայում, նախկին իսպանական գաղութ, որի մեծ մասը 1975-ին անկախության հռչակումից հետո զավթել է Մարոկկոն: Պոլիսարիոյի ճակատը պահանջում է անկախության հանրաքվե անցկացնել: Ռաբաթն առաջարակում է ինքնավարություն Մարոկկոյի կազմում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---