3 ապրիլի 2008 - 18:48 AMT
ԼՂՀ ԱԳՆ ղեկավար. Ադրբեջանը դարձել է սեփական քաղաքականության ստրուկը
«Իմ կարծիքով, Ադբեջանը դարձել է սեփական քաղաքականության ստրուկը: Մենք գիտենք` ինչպես պատասխանել նրան, եւ համարժեք պատասխանի հնարավորություն ունենք»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը երեկ կայացած խորհրդարանական լսումներից հետո, որոնք նվիրված էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:
Ընդ որում, ԼՂՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը ձգտում է խնդրի այնպիսի կարգավորմանը, որը կբավարեր միայն իր պահանջները, բացառելով որեւէ փոխզիջումային տարբերակ: Տվյալ իրավիճակում, նախարարի խոսքերով, հայկական կողմերը պետք է վերանայեն իրենց դիրքերը: Նախարարը հայտնել է, որ լսումներին քննարկվել են ղարաբաղյան կարգավորման բոլոր վերջին զարգացումները:
Գեորգի Պետրոսյանի կարծիքով, Կոսովոյի նախադեպի նկատմամբ վախը Բաքվին ստիպում է ագրեսիվ դիրքորոշում գրավել, հայտարարել է Գեորգի Պետրոսյանը: Խոսելով բանակցային գործընթացի եւ ձեռբերումների մասին, ԼՂՀ ԱԳՆ Ղեկավարը նշեց. «Եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն ոչինչ համաձայնեցված չէ»:
Ընդ որում, Գեորգի Պետրոսյանն ընդգծել է, որ ժողովրդի ազատությունն ու ԼՂՀ անկախությունը չեն կարող քննարկումների առարկա դառնալ: «Մենք ընդունել ենք դա եւ ամրագրել մեր Սահմանադրությունում»,- հավելել է Գեորգի Պետրոսյանը, հաղորդում է Regnum-ը: