«Ռոստելեկոմ» Հայաստանը «թավշյա» հեղափոխության օրերին անխափան ինտերնետով է ապահովել

«Ռոստելեկոմ» Հայաստանը «թավշյա» հեղափոխության օրերին անխափան ինտերնետով է ապահովել

PanARMENIAN.Net - Հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների կայուն և անխափան աշխատանքը, լինելով երկրում ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն, մեծապես կարևորվում է հատկապես կարևոր բազմամարդ զանգվածային միջոցառումների ժամանակ:

Հայաստանում ինտերնետի գլխավոր մատակարարներից մեկը, որ վերջին տասը տարում ՀՀ ամբողջ տարածքն ապահովում է գերարագ ինտերնետ կապով՝ հիմքում ունենալով նորագույն օպտիկական ցանցն ու տեխնոլոգիական լուծումները, ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունն է («Ռոստելեկոմ» Հայաստան)։

Վերջին օրերին ծավալվող իրադարձությունների համատեքստում ընկերությունն ապահովել է կայուն և որակյալ ծառայություններ՝ հնարավորություն տալով բնակչությանը համացանցի միջոցով առցանց հետևել իրադարձություններին և նորություններին։

Քանի որ լրահոսի հիմնական շեշտադրումը եղել է առցանց ռեսուրսների և հեռարձակումների միջոցով, ընկերության բաժանորդները, չնայած ցանցի գերծանրաբեռնվածությանը, հնարավորություն են ունեցել առանց որևէ խոչընդոտի դիտելու և տեղեկանալու նորություններին գերարագ ինտերնետի միջոցով:

Ընկերության տվյալների կենտրոնում արդեն մոտ 5 տարի է տեղակայված են համաշխարհային բովանդակություն տրամադրող ընկերությունների՝ Google (այդ թվում նաև YouTube), Rutube.ru, Mail.ru, ok.ru (Ondoklassniki.ru), իսկ 2017-ից նաև Facebook սոցիալական ցանցի սերվերները (cache), ինչը նշանակում է, որ այս ռեսուրսների բովանդակությունը տեղակայվում է Հայաստանում՝ ընկերության ցանցից օգտվող յուրաքանչյուր բնակչի հնարավորություն տալով մի քանի անգամ ավելի արագ ստանալու այդ ռեսուրսներում շրջանառվող նյութերը։

Ընկերության համապատասխան ստորաբաժանումները՝ հատկապես տեխնիկական անձնակազմը, այդ օրերին աշխատել են ուժեղացված 24/7 ռեժիմով, որ ցանցը շարունակի իր բնականոն անխափան աշխատանքը և բոլոր օգտատերերն օգտնվեն որակյալ կապից:

«Տարիներ շարունակ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը խորքային և տեխնոլոգիական ներդրումներ է իրականացրել Հայաստանի տարածքում կառուցելով լայն ծածկույթով օպտիկամանրաթելային ցանց, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս միջազգային կապուղիներով կապ հաստատելով կարևորագույն համաշխարհային կենտրոնների հետ։ Մեր ընկերության մուտքը հեռահաղորդակցության ծառայությունների շուկա մեծապես նպաստել է ժամանակին ինտերնետի գների շեշտակի անկմանը և արագությունների բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով հայաստանյան բոլոր օգտատերերին, ընկերություններին, պետական կառույցներին օգտվել տարածաշրջանում նվազագույն գներով մատուցվող ժամանակակից գերարագ ինտերնետից և հարակից ծառայություններից։ Ինչ վերաբերում է վերջին տարիներին ոլորտում առկա զարգացումներին, ապա վստահ կարող եմ ասել, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերությունը միշտ բարձր հորիզոնականներ է զբաղեցրել և՛ ծառայությունների, և՛ սպասարկման որակով, և՛ ցանկացած իրավիճակում կայունությամբ ու վստահության պահպանմամբ։ Վստահ կարող եմ ասել, որ այս ամենի հետևում կանգնած է մեր պրոֆեսիոնալ թիմի՝ մեզանից յուրաքանչյուրի շարունակական ու նվիրված աշխատանքը։

Վերջին օրերի ժողովրդական շարժման ընթացքում էլ բաժանորդների համընդհանուր գոհունակությունը փաստում է, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերությունը ամենավստահելի ու կայուն ծառայությունների մատակարարն է: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր բաժանորդներին, ինչպես նաև նրանց, ովքեր այս օրերին ակտիվ կերպով որոշում են կայացրել միանալ և օգտվել մեր ծառայություններից»,— նշել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Կառույցի ղեկավարը հավելել է նաև, որ չնայած բոլոր ձեռքբերումներին, առաջնայինը շարունակում են մնալ ընկերության բաժանորդների պահանջմունքներն ու առաջարկները, և իրենց ամբողջ թիմի ջանքերն ուղղված են նրանցից յուրաքանչյուրին բարձրակարգ ու ժամանակակից ծառայությունների շուրջօրյա տրամադրմանը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---