Թանկյանը մայիսի 7-ի երեկոյան կլինի Երևանում

Թանկյանը մայիսի 7-ի երեկոյան կլինի Երևանում

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին՝ ժամը 20։05-ին, SOAD մենակատար Սերժ Թանկյանըկլինի Երևանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝նշելով․ «պատրաստվենք դիմավորման հզոր արարողության»։

Մայիսի 8-ին ԱԺ-ում օրենքի ուժով գումարված հատուկ նիստ է կայանալու, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է։

Մայիսի 2-ին Թանկյանը խոստացել էր մոտ ժամանակներս գալ Հայաստան ու միանալ իշխանության հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ցուցարարներին։

«Շատ տխուր եմ, որ ցայսօր չեմ կարողացել անձամբ միանալ ձեզ սարսափելի վիրուսի պատճառով, սակայն ուշադիր հետևում էի ու մեկնաբանում, երբ զգում էի, որ դա կարող է փոխել իրավիճակը։ Խոստանում եմ շուտով լինել այդտեղ։ Անարդարության բազմաթիվ տարիներից հետո մենք հաղթեցինք այս մարտում։ Մեր երկրի ներկան ու ապագան կախված է ձեր խաղաղ ակցիաներից», - նշել է նա։

Թանկյանը նաև կարծիք էր հայտնել, որ Փաշինյանի ղեկավարությամբ երկիրը ռեֆորմներ են սպասում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---