Ներմուծումն ու արտահանումն աճել են 7 մայիսի 2018 - 17:04 AMT PanARMENIAN.Net - 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 35 մլրդ դրամով կամ 13%-ով աճել է սահմանին հարկման ենթակա ապրանքների ծավալը: Մասնավորապես՝ երրորդ երկրներից ներմուծվել է աննախադեպ քանակով՝ 17 341 ավտոմեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7 230-ի փոխարեն: Այսինքն՝ ավտոմեքենաների քանակն ավելացել է 10 111-ով, իսկ դրանց դիմաց կատարված վճարումներն աճել են 6 984 մլն դրամով, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Մի շարք այլ ապրանքների դեպքում ևս ներմուծման աճի պայմաններում ավելացել են նաև գանձումները, մասնավորապես՝ նավթի և նավթամթերքի դեպքում գանձումներն աճել են 73%-ով, դեղամիջոցների դեպքում՝ 33%-ով, ցիտրուսային մրգերի դեպքում՝ 75%-ով, երեսպատման սալիկների դեպքում՝ 77%-ով, խոզի մսի դեպքում` 36%-ով, կահույքի դեպքում՝ 48%-ով, օծանելիքի դեպքում՝ 32%-ով և այլն: Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 82 մլրդ դրամով կամ 29%-ով աճել են արտահանման ծավալները: Դեպի 3-րդ երկրներ արտահանվող ապրանքների ծավալներն աճել են մոտ 53 մլրդ դրամով, իսկ դեպի ԵՏՄ անդամ երկրներ՝ մոտ 29 մլրդ դրամով: Մասնավորապես, աճել են պղնձի հանաքաքարի արտահանման ծավալները՝ 28%-ով, ծխախոտի արտադրանքինը՝ 26%-ով, էլեկտաէներգիայինը՝ 81%-ով, ապակյա տարաներինը՝ 34%-ով, ոսկունը՝ 15%-ով, նրբաթիթեղ ալյումինինը՝ 21%-ով, թարմ բանջարեղենինը` 21%-ով և այլն: ՀՀ-ում աշխատողների թիվն ու ամսական միջին աշխատավարձն աճել են: 2018թ. հունվար-մարտ ամիսներին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 5.6 մլրդ դրամ կամ 7% եկամտային հարկի հաշվարկային աճ է գրանցվել: Ցուցանիշը հիմնականում պայմանավորված է առևտրային հարկ վճարողների մոտ գրանցված շուրջ 6.1 մլրդ դրամ կամ 12.6% աճով, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |