Եվրահանձնաժողով. Երեւանը էական առաջընթաց է գրանցել Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի կատարման հարցում

PanARMENIAN.Net - «Չնայած որոշ թերություններին, որ գրանցվել էին 2007թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում, Հայաստանում առաջընթաց գրանցվեց Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի որոշ չափազանց կարեւոր կետերի մասով, մասնավորապես, դատական համակարգում, ընտրական գործընթացներում եւ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեության ոլորտում»,-ասվում է հինգշաբթի հրապարակված Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքականության հանձնակատարի Հայաստանի կողմից 2007թ-ին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի կատարման վերաբերյալ զեկույցում:



Սակայն, փաստաթղթում մտահոգություն է հայտնվում նախագահական ընտրությունների անցկացման հետ կապված գործընթացների եւ հանրապետությունում արտակարդ դրություն հայտարարելու կապակցությամբ: Մասնավորապես նշվում է, որ հետընտրական իրադարձությունները ցույց տվեցին, որ չնայած գրանցված առաջընթացին, Հայաստանը պետք է հետագայում եւս զարգացնի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը: Բացի այդ, չլուծված է մնում կոռուպցիայի խնդիրը: «Հանրապետության տնտեսությունը շարունակում է զարգանալ արագ տեմպերով, սակայն անհրաժեշտ է աջակցել գործարարության մթնոլորտի ձեւավորմանը: Անհրաժեշտ է նաեւ միավորել ջանքերը հարկային համակարգի բարելավման համար»,-ասվում է Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքականության հանձնակատարի զեկույցում` 2007թ. Հայաստանի կողմից Գործողությունների ծրագրի կատարման մասին:



Այդ զեկույցում լուսաբանվում է Հայաստանի կողմից 2007թ-ին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի կատարման գործընթացը 2006թ. նոյեմբերից մինչեւ 2007թ. դեկտեմբերի 31-ը եւ չի պարունակում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակի ընդհանուր տեսությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---