Ազգային ժողովը վարչապետ է ընտրելու

Ազգային ժողովը վարչապետ է ընտրելու

PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովը կրկին քվեարկության է դնելու ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Հատուկ նիստը կմեկնարկի 12:00-ին: Միակ թեկնածուն, ինչպես և նախորդ՝ մայիսի 1-ի քվեարկության ժամանակ, ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության Գերագույն մարմնի նիստի ավարտից հետո հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունում մի շարք պատգամավորների հորդորել են ԱԺ հատուկ նիստում քվեարկել ԱԺ պատգամավորների ստորագրությունների 1/3-ը հավաքած թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին:

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---