Սարգսյան. Հայաստանը շահագրգռված է, որ ՌԴ ռազմակայանը ՀՀ-ում պահպանվի

Սարգսյան. Հայաստանը շահագրգռված է, որ ՌԴ ռազմակայանը ՀՀ-ում պահպանվի

PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգռված է, որ ՌԴ ռազմակայանը ՀՀ-ում պահպանվի: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Ես կարող եմ պարզապես ասել, որ մեր երկրի տարածքում գտնվող ռուսական ռազմակայանը պետք է Հայաստանին։ Վստահ չեմ, պետք է այն Ռուսաստանին, թե ոչ, դա Ռուսաստանը պետք է որոշի՝ ՌԴ նախագահն ու կառավարությունը, բայց Հայաստանին այն պետք է։ Եվ կարծում եմ, այն պետք է նաև ռուս-հայկական հարաբերություններին»,- ասել է նա։

Սարգսյանը նշել է, որ ռուսական ռազմակայանը անհրաժեշտ է Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի պահպանման համար։

«Իմանալով՝ որտեղ է այդ ռազմակայանը տեղակայված, որքան մոտ է այն հայ-թուրքական սահմանին, ես միշտ դրա պահպանման կողմնակիցը կլինեմ և կպայքարեմ, որ մեր բարեկամական, եղբայրական, ռազմաքաղաքական հարաբերություններն ամուր մնան»,- ասել է նախագահը։

Սարգսյանը հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական և ռազմաքաղաքական գործընկերն է։

«Հայաստանի բանակը շատ մոտ է ռուսական բանակին։ Մեր բանակը տեխնիկապես զինվում է Ռուսաստանի կողմից, ոչ թե ՆԱՏՕ-ի կամ Չինաստանի։ Բացի այդ, Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության նույն կազմակերպության անդամներ են»,- ասել է նախագահը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---