«Կոմսոմոլսկայա պրավդան» ներողություն է խնդրել հայերից

«Կոմսոմոլսկայա պրավդան» ներողություն է խնդրել հայերից

PanARMENIAN.Net - «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանը ներողություն է խնդրել հայերից հաղորդավարներ Յուրևի և Լեոնտևի արտահայտությունների համար: Ռադիակայանի գլխավոր խմբագիր Նատալյա Վորոնայան հայտնել է, որ աղմկահարույց «Գլավտեմա» հաղորդման եթերից հետո խմբագրությունը հսկայական քանակի վրդովված հաղորդագրություններ ու տարբեր կոչեր է ստացել:

«Գլավտեմա» հաղորդումը հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ հաղորդավարններ Միխայիլ Լեոնտևն ու Միխայիլ Յուրևը վերջին մի քանի թողարկումները, մասնավորապես, ապրիլի 26-ի և մայիսի 3-ի թողարկումները, նվիրեցին հայաստանյան իրադարձություններին: Նրանք համեմատականներ են անցկացրել Հայաստանի և Ուկրաինայի «հեղափոխությունների» միջև, Հայաստանը «ՌԴ համար բեռ» համարելով, և կոչ են արել երկրի իշխանություններին «արյան մեջ խեղդել»՝ բողոքները ճնշելու համար:

Վորոնայան հայտարարել է, որ Յուրևն ու Լեոնտևը թույլ են տվել ոչ կոռեկտ արտահայտություններ և հայտարարություններ, որոնք ոչ միանշանակ են ընկալվել լսարանի կողմից, որի համար, գլխավոր խմբագիրն անձամբ ներողություն է խնդրում:

«Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հնչած արտահայտությունների կապակցությամբ հայտարարություն էր տարածել Ռուսաստանի Հայերի միությունը՝ վրդովմունքն արտահայտելով և նշելով, որ հաղորդավարներն անցել են լրագրողական և մարդկային էթիկայի բոլոր սահմանները:

Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել ՌԴ քննչական կոմիտեին ուղղված դիմումի տակ, որի մասնակիցները խնդրում են պատասխանատվության ենթարկել «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի հաղորդավարներին՝ թշնամանք և ատելություն սերմանելու համար:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---