Փաշինյան. Պետք է շուտափույթ սկսել ԵՄ հետ վիզաների վերացման մասին քննարկումները

Փաշինյան. Պետք է շուտափույթ սկսել ԵՄ հետ վիզաների վերացման մասին քննարկումները

PanARMENIAN.Net - Հայաստանի համար առաջնահերթություն է նաև Եվրոպական Միության հետ համագործակցությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ ՓաշինյաննԱԺ հատուկ նիստում:

Ազգային ժողովում ընթանում է օրենքի ուժով հրավիրված հատուկ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ ՀՀ վարչապետի ընտրությունը:

«Մենք ամեն ինչ անելու ենք հնարավորինս շուտ սկսելու Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրի պահանջի վերացման հարցի շուրջ բանակցությունները», - ասել է նա:

Իր ելույթում խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին՝ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կշարունակի մնալ ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ:

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---