Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ 16-րդ վարչապետ

Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ 16-րդ վարչապետ

PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ:

Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42:

Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել էին Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության Գերագույն մարմնի նիստի ավարտից հետո հայտարարել էր, որ Հանրապետական կուսակցությունում մի շարք պատգամավորների հորդորել են ԱԺ հատուկ նիստում քվեարկել ԱԺ պատգամավորների ստորագրությունների 1/3-ը հավաքած թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին:

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։

 Ուշագրավ
Նամակում նշվում է, որ հայկական կողմի աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում իր ազդեցությունն է ունենում բարձր մակարդակում փոխադարձ վստահության վրա
ՏԿԵ նախագծով առաջարկվում է զարգացնել ավագանու ինստիտուտը, 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում անցնել համամասնական ընտրակարգի
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ու կինն ամբողջությամբ հատուցել են պետությանը պատճառված վնասը
Նաղդալյանը նշել է, որ Ադրբեջանի կեղծ պնդումները, թե ընտրություններում ձևավորվում են ԼՂ-ի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները