Կարապետյան. Վարչապետին մաղթում եմ անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և հասկացված լինել ժողովրդի կողմից

Կարապետյան. Վարչապետին մաղթում եմ անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և հասկացված լինել ժողովրդի կողմից

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ մայիսի 8-ից դադարեցնում է իր լիազորությունների կատարումը՝ բոլորին շնորհակալություն հայտնելով քննադատության, ոգևորիչ խոսքերի և աջակցության համար։

Իսկ նոր վարչապետին Կարապետյանը մաղթել է անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և հասկացված լինել ժողովրդի կողմից:

«Շատ հետաքրքիր և պատասխանատու ժամանակաշրջան էր։ Ես իմ կարողությունները մաքսիմալ ներդրել եմ աշխատանքի մեջ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կառավարության մեր թիմին։ Չափազանց պարկեշտ և հայրենասեր մարդկանց թիմ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ժամանակահատվածում պետական համակարգ մուտք գործած պրոֆեսիոնալ, անկաշկանդ, համարձակ և էֆֆեկտիվ երիտասարդներին։

Շնորհավորում եմ նոր վարչապետին։ Վարչապետին և հաջորդող բոլոր վարչապետերին անկեղծ մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ, լավ արդյունքներ, անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և միշտ հասկացված լինել ժողովրդի կողմից»,-ասվում է Կարեն Կարապետյանի հայտարարության մեջ։

Պատկերացնելով վարչապետի ծանր և պատասխանատու աշխատանքը, որը պահանջում է անհոգ օրերի ու գիշերների բացակայություն, Կարապետյանն առաջարկում է համաքաղաքացիներին, լրագրողներին, սոցիալական ցանցերից օգտվողներին և քաղաքական ուժերին՝ վարչապետին քննադատելիս անել այն առարկայական, անձնականը և ընտանիքը չխառնելով, հակառակը՝ խորհուրդ տալով և ոգևորելով։

«Բոլորիդ ԼԱ՛Վ տրամադրություն, ԼԱՎ ԵՂԵ՛Ք: Շնորհակալություն»,-ասվում է Կարեն Կարեպտայնի հայտարարության մեջ:

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ և ՀՀ վարչապտի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ:

Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---