Ստամբուլում ձերբակալվել են «Ալ-Քաիդայի» 45 անդամներ, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում

PanARMENIAN.Net - Ստամբուլում կանխվել են լայնածավալ ահաբեկչական գործողություններ, որ նախապատրաստում էր միջազգային «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցը: Այդ մասին հաղորդել է Ստամբուլի անվտանգության վարչությունը:



Հակաահաբեկչական գործողությունների արդյունքում երկրի չորս գավառներում ձերբակալվել է «Ալ-Քաիդայի» տեղական օղակի ահաբեկիչների մի խումբ, որոնք պատրաստություն էին անցել արտերկրում: Ահաբեկիչները մտադիր էին Ստամբուլում միաժամանակ պայթյունների մի շարք անցկացնել մահապարտների միջոցով: Ոստիկանական գործողության արդյունքում ձերբակալվել են «Ալ-Քաիդայի» 45 անդամներ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:



Նշենք, որ 2003 թ. նոյեմբերին Ստամբուլում ահաբեկչական գործողություններ կատարվեցին «Ալ-Քաիդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենի հրամանով: Այդ ակցիաների կազմակերպիչ, սիրիացի Լուաի Մուհամմեդ ալ-Սաքքան եւ նրա վեց հանցակիցները, որոնք 2005թ. օգոստոսին մտադիր էին պայթեցնել Անթալիայում մի շոգենավ, որտեղ զբոսաշրջիկներ էին Իսրայելից, 2007թ. Թուրքիայում դատապարտվեցին ցմահ բանտարկության:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---