Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ Փաշինյանի գործունեությունը կնպաստի երկու երկրների դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հուսով եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը մեր երկու երկրների միջև, նաև գործընկերային փոխգործակցությանը՝ ԱՊՀ, ԵՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում», - ընդգծել է Պուտինը:

ՌԴ վարչապետի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդևը ևս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ:

Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---