Գարեգին Բ-ն լիահույս է, որ նորընտիր վարչապետը կնպաստի ժողովրդի խնդիրների լուծմանը

Գարեգին Բ-ն լիահույս է, որ նորընտիր վարչապետը կնպաստի ժողովրդի խնդիրների լուծմանը

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոսը Գարեգին Բ-ն շնորհավորագիր է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով:

Վեհափառ հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասված է. «ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Ձեզ Մեր շնորհավորանքներն ու օրհնությունը: Պատասխանատու այս պաշտոնին Դուք կոչվում եք երկրում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում՝ հանրային լայն շրջանակների աջակցությամբ, քաղաքական ընդարձակ խորհրդակցությունների արդյունքում»:

Կաթողիկոսը լիահույս է, որ նորընտիր վարչապետը նախանձախնդիր ու հետևողական ջանքերով պիտի նպաստի երկրում կայունության հաստատմանը և ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծմանը՝ հանուն հայրենիքի զորացման ու առաջընթացի:

Հաջողություններ մաղթելով նորընտիր վարչապետին հայրենաշեն ու ազգօգուտ իր ծրագրերի ու նախաձեռնությունների իրագործման ճանապարհին՝ կաթողիկոսը հայցել է Բարձրյալին խաղաղության ու բարօրության մեջ պահել Հայոց երկիրն ու հավատավոր ժողովրդին:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ևս շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ վերջինս ստանձնում է այդ հույժ պատասխանատու պաշտոնը պատմության վճռորոշ պահի:

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ:Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---