Աշոտյան. ՀՀԿ-ն նոր իշխանության հետ գործակցությունը ճիշտ չի համարում

Աշոտյան. ՀՀԿ-ն նոր իշխանության հետ գործակցությունը ճիշտ չի համարում

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցությունը նոր իշխանության, նոր կառավարության հետ գործակցությունը ճիշտ չի համարում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել էՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով. «անկախ նրանից, թե ինչպես այն կկոչվի՝ անցումային, ազգային համաձայնության թե այլ»:

«Քաղաքական երկերեսանիություն կհամարվեր որևէ պաշտոն զբաղեցնելը նոր կառավարությունում», - ասել է քաղաքական գործիչը, մեջբերում է «Այսօրը»:

Աշոտյանը նաև ասել է, թե հայտարարությունները, որ ՀՀԿ կուսակցությունը լքում է հայաստանյան քաղաքական դաշտը, վաղաժամ են և չեն բխում ներկայիս քաղաքական իրավիճակից:

«Մեր ընդդիմախոսներն իրենք են պնդում, որ մեր շարքերում կան անձինք, ովքեր կարող եմ օգտակար լինել Հայաստանի տնտեսական, քաղաքական, սոցալական ոլորտներում: Հանրապետական կուսակցությունն առաջին հերթին ցույց տվեց իր կոնսոլիդացված դերը որպես ընդդիմություն, երկրորդ հերթին՝ մեզ հաջողվեց պահպանել կուսակցական միատարր կառուվածքը, և երրորդ՝ մենք կգտնենք մեր տեղը Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում: Այդ տեղը, եթե իշխանության մեջ չէ, ապա ընդդիմության մեջ է», - հայտարարել է Աշոտյանը:

Նրա խոսքով՝ ժողովրդավարություն կառուցող և բազմակարծության ձգտող երկրում ընդդիմությունը «պատվավոր և պատասխանատու տեղ է»:

Աշոտյանը նշել է նաև, որ իրենք լինելու են կառուցողական ընդդիմություն, իսկ գործունեության ոճն արդեն ժամանակի հարց է և կախված կլինի քաղաքական տվյալ իրավիճակից:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---