Փոխվարչապետի պաշտոնակատարը Փաշինյանին ծանոթացրել է ԵՏՄ սպասվող գագաթնաժողովի մանրամասներին 8 մայիսի 2018 - 23:48 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ի երեկոյան ընդունել է փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Վաչե Գաբրիելյանը վարչապետին ներկայացրել է գագաթնաժողովի օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում գործակցության հետագա զարգացումն ու անդամ պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը: ԱԺ-ում մայիսի 8-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: Փաշինյանը հայտարարել էր, որ մասնակցելու է ԵՏՄ գագաթնաժողովին՝ նշելով, որ հուսով է՝ հանդիպում կունենա նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 14-ին կայանալիք գագաթնաժողովում: Մինչև այդ Կրեմլում հայտարարել էին, որ ակնկալում են Հայաստանի մասնակցությունը ԵՏՄ մայիսյան գագաթնաժողովին՝ հուսալով, որ միջոցառման շրջանակում կկայանա նաև ՌԴ և ՀՀ ղեկավարների երկկողմ հանդիպումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |