// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Ռոստելեկոմն» իր բաժանորդների համար անակնկալներ է պատրաստել մայիսի 9-10-ին

«Ռոստելեկոմն» իր բաժանորդների համար անակնկալներ է պատրաստել մայիսի 9-10-ին

PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմ»-ը շնորհավորում է Շուշիի ազատագրման և Հաղթանակի օրն ու իր բոլոր բաժանորդներին տեղեկացնում տոնական անակնկալների մասին։ Հայաստանում «Ռոստելեկոմ»-ը ֆիքսված հեռախոսակապի ծառայության բոլոր բաժանորդներին մայիսի 9-ին և 10-ին տրամադրում է 60 րոպե անվճար զանգերի հնարավորություն դեպի ԼՂՀ ֆիքսված և բջջային ցանցեր։

«Արդեն երկրորդ տարին է, ինչ «Ռոստելեկոմ»-ի կողմից հնարավորություն է ընձեռվում անվճար զանգեր կատարելու դեպի ԼՂՀ ֆիքսված և բջջային ցանցեր։ Այս տարի ևս մենք անակնկալներ ենք մատուցում մեր հեռախոսակապի և հեռուստատեսության ծառայությունների բաժանորդներին՝ վստահ լինելով, որ տոներին յուրաքանչյուրը պետք է ազատ լինի հարազատների ու ընկերների հետ շփման հարցում ինչպես որակյալ ինտերնետ կապի, այնպես էլ հեռախոսակապի միջոցով։ Շնորհավորում ենք և ուրախ հանգստյան օր մաղթում բոլորին», - նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ընկերությունը ևս մեկ անակնկալ է նախատեսել Սմարթ հեռուստատեսության բաժանորդների համար, ովքեր մայիսի 9-ին և 10-ին «Ռոստելեկոմ»-ի ֆիլմադարանի բոլոր ֆիլմերը կկարողանան դիտել առանց որևէ վճարի՝ լիովին անվճար։

 Ուշագրավ
Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն
Հայտնի աստղագետին «Նշանակալի հասարակական գործունեության համար» շքանշանը կհանձնի NASA-ի ղեկավար Ջիմ Բրիդենստայնը
Նախագիծն ավարտին կհասցվի 2019-ի հունիսին