Ամերիկայի Հայ դատը կոչ է արել ԱՄՆ-ին $140 մլն դրամաշնորհ հատկացնել ՀՀ-ին

Ամերիկայի Հայ դատը կոչ է արել ԱՄՆ-ին $140 մլն դրամաշնորհ հատկացնել ՀՀ-ին

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին՝ խնդրելով սատարել ՀՀ-ում խաղաղ, աննախադեպ և սահմանադրական իշխանափոխությանը: Հանձնախումբն առաջարկել է արագացնել Հայաստանին 140 մլն դոլարի հատկացումը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի շրջանակում, որն ուղղվելու է գիտության, տեխնոլոգիաների, ճարտարապետության, արվեստի և մաթեմատիկայի զարգացմանը (STEAM): Այդ մասին ասվում է Հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանի Պոմպեոյին ուղղված նամակում:

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան ստեղծվել է 2004-ին աշխարհի ամենաաղքատ երկրների զարգացմանը նպաստող ԱՄՆ Պետդեպարտամենտի ծրագրի շրջանակում:

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան Հայաստանում ժողովրդավարության զարգացման այդ դժվար պահին կարող է կենտրոնական դեր ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների այս նոր փուլում: Ուստի մենք դիմում ենք ձեզ ՝ հորդորելով անհապաղ քննարկումներ սկսել Հայաստանի հետ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի հիման վրա նոր համաձայնագրի քննարկումը: Նման համաձայնագիրը նոր հնարավորություններ կտա նոր սերնդին կրության, տնտեսական գործակցության ամրապնդման, ինչպես նաև հայ և ամերիկյան ժողովրդներին կապող բարեկամության ամրապնդման համար»,-ասվում է Համբարյանի նամակում:

Նամակում հիշատակվում է, որ «Հազարամյակի մարտահրավերները» նման ծրագիր է իրականացրել Վրաստանում՝ $75 հատկացնելով դպրոցների ենթակառուցվածքների զարգացման, $30 մլն՝ STEAM ծրագրի և ևս $15 մլն՝ ամառային դպրոցական ծրագրերի համար:

Ենթադրվում է, որ գումարը ՀՀ-ին կհատկացվի 5 տարվա ընթացքում:

Վարչապետի պաշտոնում ընտրվելուց առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ իր տնտեսական քաղաքականության գլխավոր առաջնայնությունը լինելու է բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---