Իրանը մտադիր է հոլանդացի խորհրդարանականի հակաիսլամական ֆիլմին պատասխանել հակաքրիստոնեական ֆիլմով

PanARMENIAN.Net - Իրանում մի խումբ ակտիվիստներ մտադիր են նկարահանել «Ֆիտնայից այն կողմ» հակաքրիստոնեական ֆիլմը, այդպիսով պատասխանելով «Ֆիտնա» հակաիսլամական ֆիլմին, որ նկարահանել է հոլանդացի խորհրդարանական Գիիրտ Վիլդերսը: Այդ մասին հաղորդում է Fox News-ը, հղում անելով իրանական FARS գործակալությանը: Եթե Վիլդերսը ուղորդել է Ղուրանի որոշ սուրաները ահաբեկչական գործողությունների եւ «անահավատների» մահապատժի պատկերներով, ապա իրանցիները մտադիր են անել նույնը քրիստոնեական Աստվածաշնչի հետ: FARS-ը նշում է, որ ֆիլմում Աստվածաշունչը կպատկերվի որպես մի գիրք, որը «նպաստում է բռնությանը, ցեղասպանությանը, պատերազմներին, կանանց եւ երեխաների գլխատմանն ու հրկիզմանը»:



Կիրակի օրը Իրանի խորհրդարանի խոսնակ Գհոլամալի Խադադադելը կոչ է արել Իրանի բնակիչներին բոյկոտել հոլանդական ապրանքները` ի նշան բողոքի «Ֆիտնայի» դեմ: Խոսնակը հայտարարել է, թե եվրոպական երկրները «կհրաժարվեն այն ուղուց, որը բռնել են, հենց որ վտանգ տեսնեն իրենց տնտեսության համար», հաղորդում է Լենտա.ռու-ն:



Հիշեցնենք, որ 17-րոպեանոց «Ֆիտնա» ֆիլմը, որ զետեղվել է ինտերնետում մարտի 27-ին, մահմեդականների աղմկալի բողոքն է հարուցել, ինչպես դա եղավ 2005 թ. Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարները դանիական թերթերում տպագրվելուց հետո: Pretorianews.co.za կայքը հաղորդում է, որ կիրակի օրը «Ֆիտնայի» դեմ բողոքներին են միացել նաեւ հարավաֆրիկացի մահմեդականները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---