Մայիսի 11-12-ին Սարյան փողոցում երթևեկությունը կսահմանափակվի

Մայիսի 11-12-ին Սարյան փողոցում երթևեկությունը կսահմանափակվի

PanARMENIAN.Net - «Երևանի գինու օրերի» կապակցությամբ մայիսի 11-ին՝ ժամը 14:00-23:00-ը և մայիսի 12-ին՝ ժամը 16:00-23:00-ը Երևանի Պուշկին-Սարյան և Թումանյան-Սարյան խաչմերուկների միջև ընկած հատվածում ավտոտրանսպորտային երթևեկությունը կսահամանափակվի: Դա արվում է միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով, հայտնում է քաղաքապետարանը:

Միջոցառումն այս տարի նվիրված է 2800 ամյա գինու մշակույթ ունեցող Երևանին, հայտնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն:

Միջոցառումը միտված է զարգացնելու և հանրահչռակելու հայկական գինին և գինեգործական հնագույն ավանդույթները, անակնկալ ֆլեշ-մոբերի և ժամանցային իրադարձությունների միջոցով՝ դարձնելով քաղաքացիների և քաղաքի հյուրերի երեկոն հիշարժան:

Միջոցառումը կազմակերպված է Street-fest ոճով, որտեղ հանդես կգան Հայաստանի և Արցախի լավագույն գինի արտադրողները՝ ներկայացնելով շուրջ 200 տեսակի գինիներ, իսկ քաղաքի ռեստորաններն ու սրճարանները կառաջարկեն հայկական և արտասահամանյան խոհանոցների լավագույն ուտեստները, այս ամենը կուղեկցվի բազմաժանր երաժշտությամբ, լավագույն բենդերի, DJ-ների և քաղաքային ֆոլկլորային կատարումներով, հայտնում է :

Միջոցառման հատուկ հյուրն է ռուսաստանցի գինու բլոգգեր, գինու փորձագետ, RRF Wine Awards գինու քարտերի համառուսական մրցանակաբաշխության ժյուրիի անդամ, «Ոսկե արմավենու ճյուղ» ռեստորանային մրցանակի տեղեկատավական հովանավոր, opuswine.ru նախաձերնության հեղինակ և տնօրեն Իրինա Գրիշինան:

2017թ-ի միջոցառման 2 օրում այցելել է ավելի քան 25.000 տեղացի և զբոսաշջիկ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---