ՀՀ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենն ազատվել են պաշտոններից

ՀՀ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենն ազատվել են պաշտոններից

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենն ազատվել են պաշտոններից: ՀՀ նախագահը ստորագրել է համապատասխան հրամանագրերը:

Առաջինում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.

Վլադիմիր Գասպարյանին ազատել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից»:

Երկրորդ հրամանագրի համաձայն, «համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Գեորգի Կուտոյանին ազատել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---